Գիտե՞ք, որ...
Հայելու գաղտնիքները
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց։
Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի Արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, բոլոր այն շրջաններում, որտեղ զարգացել են հնագույն քաղաքակրթությունները։
Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ըստ առասպելի, նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։ Հետաքրքիր է, որ ժամանակակից հոգեբանները չեն հերքում նման սովորույթի օգտակարությունը` նրանք խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից և դեպրեսիայից ազատվելու համար հաճախակի «զրուցել» հայելու հետ։ Գիտնականներն արձանագրել են, որ հայելին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքում` եթե մարդն իր որոշումն իրագործելուց առաջ նայում է հայելուն։ Ճապոնիայում հայելին տեղադրում էին շքամուտքին կից, որպեսզի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան։
Բանտարկված հայելին
Միջնադարյան Եվրոպայում համարվում էր, որ հայելին մարդկանց է «նվիրել» դևը։ Եթե կնոջ մոտ հայտնաբերվում էր «ծուռ հայելի», ապա նրան այրում էին խարույկի վրա` որպես վհուկի, իսկ այն ժամանակվա բոլոր հայելիները բեկված էին։ Առաջին հարթ հայելիները պատրաստել են Վենետիկում։ Հալեցրած անագից ստանում էին բարակ թաղանթ, որի մակերեսը մշակվում էր սնդիկով։ Փայլուն թաղանթը փակցվում էր ապակու վրա։ Վենետիկյան հայելիները թանկ արժեին, ավելի թանկ, քան հանճարեղ նկարիչների կտավները։
1743թ. ֆրանսիացի Լուի Արպոն պատրաստել է մի այդպիսի հայելի, որի մեծահարուստ գնորդը շուտով մահացել է։ Տարածվել են լուրեր, որ Արպոն չարակամ կախարդանքով է զբաղվում։ Սակայն հայելին այլևս որևիցե մեկին չի սպանել, և աղմուկը հանդարտվել է։
Մոտ մեկ դար անց հայելին հայտնվել է ոմն Լաուրա Նոէլ անունով կնոջ մոտ, ով կարճ ժամանակ հետո մահացել է ուղեղի արյան զեղումից։ Լաուրայից հետո մինչև 1910 թ. մահացել է նույն հայելու հետ առնչություն ունեցող թվով 39 մարդ։
Հայելին մեկուսացվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղից այն գողացվել է 1997թ.։
Առաջ է քաշվել երկու վարկած.
- հայելին անդրադարձնում է արևի ճառագայթներն այնպիսի հաճախականությամբ, որի դեպքում վնասվում է մարդու ուղեղը,
- ժամանակի ընթացքում հայելու մակերեսի վրա առաջացել են միկրոսկոպիկ ճաքեր, որոնցից օդի մեջ են անցել սնդիկի գոլորշիներ։
Հայտնի է, որ սնդիկի հայտնաբերված պաշարներով Իտալիան զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, կան գիտնականներ, ովքեր կարծում են, թե Հռոմում սնդիկի գոլորշիներն անցել են խաղողից պատրաստված գինու մեջ, ինչը դարձել է այդ պետության կործանման պատճառ։
Մայրիկի պահապան հրեշտակները
Գրող և հոգեբան Ա. Մոգիլևսկայան մշակել է մի տեսություն, ըստ որի` մարդու ծննդյան օրը վերածննդի և աստվածային սկզբի կրկնության տոն է։ Մարդն այդ օրը մահանում է անցյալի համար և նախապատրաստվում ապագայում վերածնվելու համար։
Այդ օրը մարդուն հրաժեշտ են տալիս անցնող տարվա պահապան հրեշտակները և գալիս են նորերը` նոր ընծաներով, ինչպես եղել է Հիսուսի ծննդյան օրը։ Հրեշտակները փոխվում են յուրաքանչյուր տարի, նրանք ստուգում են, թե որ նվերներն ենք մենք օգտագործել և ինչ նպատակներով։ Ըստ հավատալիքների` կա չարակամությունից խուսափելու մի եղանակ. գնել փոքրիկ հայելի։ Գնումը կատարել մայրիկի ծննդյան օրը։ Չարակամությունը կկանխվի, նույնիսկ, եթե գնումը կատարվի նրա մահից հետո։
Օրը երեք անգամ պետք է խաչակնքել հայելին և ասել հետևյալ բառերը.
- լուսաբացին. «հեռացրու՛ և պաշտպանի՛ր»,
- երբ արևը զենիթին մոտ է. «չար աչքը՝ չարիք գործողին»,
- արևամուտին. «պահի՛ր քեզ»:
Այս բոլոր պետք է կատարել ժպիտով և այն համոզմամբ, որ շուտով կազատվեք հետապնդող անհաջողություններից, որից հետո պետք է համբուրել հայելու կենտրոնը։ Հայելին չի սիրում դժգոհ, հոգնած և չարացած դեմքեր։ Խորհուրդ է տրվում հնարավորինս չբաժանվել հայելուց, այն պետք է անդրադարձնի ձեր կողմն ուղղված լույսի ճառագայթները։
Հայելիաթերապիա
Մեր մտերիմներից մեկի մոտ ոտքի բութ մատի վրա առաջացել էր տրոֆիկ խոց, որն էնդարտերիտի հետևանք էր։ Նշանակվել էր ստացիոնար բուժում տան պայմաններում, սակայն սուր ծակող ցավերը չէին դադարում, նա երկար ժամանակով փակվում էր իր սենյակում։ Մենք դիմեցինք մի հավատացյալ մարդու, ով եկավ հիվանդի մոտ։ Նրանք երկար զրուցեցին, ինչ-որ հրաշքով` մոտ մեկ ժամով ցավերը նվազել էին։ Հավատացյալը նվիրեց հիվանդին` լուսահոգի վեհափառ Վազգեն Ա Պալճյանի ձեռքով անցած մի գրքույկ, օրհնեց սենյակի իրերը և սուրբ ջուր ցայեց հայելու վրա։ Մեր հիվանդը ժամերով պառկում էր մահճակալին այնպիսի դիրքով, որ հայելու մեջ արտացոլվի առողջ ոտքը, և կարդում գրքույկը` ի վերջո ցավերը նահանջեցին, և բարձրացավ բուժման արդյունավետությունը։
«Հայելիաթերապիայի» հեղինակ Քենդի Մաքքեյբը (Մեծ Բրիտանիա) կարծում է, որ «հայելին հրահանգում է ուղեղի համապատասխան կենտրոնին` վերականգնել մարմնի առողջական պատկերը»։ Ըստ վիճակագրական տվյալների` 30 տոկոսի դեպքում ցավերը նվազում են գրեթե անմիջապես։
Նախնյաց արտացոլումները բարի են լինում
Ֆիզիկոսները կարծում են, որ «լավ» հայելու մակերեսը ո՛չ միայն արտացոլում, այլև կլանում և հիշում է էներգետիկ տեղեկույթը։ Հայելին կարծես կապնվում է այն տարածքի հետ, որտեղ գտնվել է երկար տարիներ։ Ահա մի օրինակ. «Հուլիոս Կեսար» գծանավը կառուցվել է 1913թ.։ 1953թ. երբ նավը վերանորոգվում էր, սպա Օ. Բար-Բիրյուկովը հանում է իր խցիկի հայելին և տանում Մոսկվա։ 1955թ. հոկտեմբերի 28-29-ի գիշերը` Սևաստոպոլի նավահանգստում խարսխված նավը կործանվում է պայթյունից, և նույն պահին պատի վրա ձգված հայելին ընկնում է հատակին ու փշրվում։
Հայելին հիշում է և՛ լավը, և՛ վատը, երկրորդ դեպքում հայելուց անդրադարձված լույսը բացասաբար է ազդում մարդու վրա։
Մեր ընտանիքում պահպանվել է մի հին, պապենական հայելի։ Ավագ եղբայրս սովորում էր Դոնի Ռոստովում, վերադառնալուց հետո նա զարմացած ասաց. «Մեր հայելին սխալ է արտացոլում»։ Նույնը կրկնվում էր մեզանից յուրաքանչյուրի երկարատև բացակայությունից հետո. «արտացոլումը զայրացած էր»։ Մենք դրեցինք հայելու մոտ մեր ընտանեկան նկարներից մեկը, և հայելին կրկին «բարիացավ»։ Մայրս ասում էր, թե այդ մեծ հայելին օջախի անդրադարձն է, ամեն ինչ տեսել է։ Թեպետ անգույն է և դատարկ, լի է գունավոր կերպարներով, իր նշանակությամբ չեզոք է, սակայն իրականում ունի դեպի իրեն ձգող` հիպնոսացնող ազդեցություն։ Ցանկացած մարդ (ոչ ընտանիքի անդամ) կարող է հաղորդել ձեր հայելուն բացասական լիցքեր։ Մաքրե՛ք հայելին և խաչակնքե՛ք այն և ցանկացե՛ք ձեր հյուրին` ամենայն բարիքներ։
Կարդացեք նաև
Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...
Շատերին է հետաքրքիր, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ համազգեստ: Պարզվում է համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է...
Գինու հետքն ու քրտինքից մնացած բծերը սպիտակ հագուստի «թշնամին» են համարվում: Որքան էլ ցանկանաք խուսափել գինու բծերի, քրտինքից մնացած հետքերի դեմ, պայքարն անիմաստ է: Այն ցանկացած պահի կարող է փչացնել ամենալավ...
Ֆրանսիայում բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի...
Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։ Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները...
Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումները մեկընդմիշտ վերանան: Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքը ստացել է...
Tech Insider-ը ներկայացնում է նորաստեղծ աշխատանքային ձեռնոցները, որոնք կարող են ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ զերծ պահել մատները վնասելուց: Նորարար անվտանգության ձեռնոցներն անհավատալիորեն...
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո...
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար ու կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Երկար նստելու բացասական կողմի մասին, թերևս...
Ճանապարհորդներից շատերն իրենց հետ բարձեր են վերցնում երկարատև թռիչքների ժամանակ ննջելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ հարմարավետ են լինում: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում նորարար...
Խուտուտը ֆիզիկական բոլոր զգացողություններից, հավանաբար, ամենահանելուկայինն է: Ինչո՞ւ ենք ծիծաղում, երբ մեզ խուտուտ են տալիս: Մարմնի որոշ մասերն ինչո՞ւ են խուտուտի հանդեպ ավելի զգայուն, քան`...
Որպես կանոն, տոնական ավանդույթները սկիզբ են առնում հին ծիսակարգերից։ Վառ օրինակ է ծննդյան օրը տորթի վրա շարված մոմերը փչելը և երազանք պահելը։ Ինչո՞ւ են մարդիկ նման կերպ վարվում...
«Ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը...
Littlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի...
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցուցակը: Նշվում է, որ ներառված սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են հասել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն